ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Թող իրենց ցուցակի դարդը լացեն: Այնպես չէ, որ մյուսների ցուցակում սրբեր են նստած»:

Գալուստ Սահակյան aravot.am

Գալուստ Գրիգորիչի տրամաբանությանը եթե հետեւենք, ապա  համամասնական ընտրացուցակների հրապարակումը պետք է լաց ու կոծով ուղեկցվեր: Իհարկե, որոշ դեպքերում դրանց շուրջ տարաձայնություններ եղան, բայց բանը, բարեբախտաբար, արցունքներին չհասավ: Ավելին, նույնիսկ դժգոհ մնացածները չհայտարարեցին, թե իրենք սուրբ էին, բայց կուսակցապետերը, այդ հանգամանքը հաշվի չառնելով, իրենց հետին հորիզոնականներ մղեցին: Ինչ վերաբերում է Գալուստ Սահակյանի կուսակցության ցուցակին, ապա հասարակությունն ու քաղուժերը հաստատ չէին ակնկալում, որ ցուցակի երաժշտական թեքումն այդքան ընդգծված կլիներ:




Լրահոս