Էկոնոմիկայի նախարարությունը կօտարի իր վերելակներից մեկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը որոշել է օտարել իր վերելակներից մեկը:

Կառավարության առաջիկա նիստում ընդգրկված է այս հարցը, ըստ որի` գործադիրը թույլատրելու է «ПП-404А» մակնիշի մարդատար վերելակի օտարումը դասական աճուրդով:

Կառավարության որոշմանը կից փաստաթղթերից «Ժողովուրդ»ը տեղեկացավ, որ վերելակն ունի 70 տոկոս մաշվածություն, այն գնահատվել է 1 մլն 465 հազար դրամ, իսկ վաճառքից առաջացած գումարները պետք է մուտքագրվեն ՀՀ պետական բյուջե:

Հատկանշական է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հուլիսի սկզբներին 150 հազար դրամ էր ծախսել 2 վերելակի սպասարկման ծառայությունների համար:




Լրահոս