Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքում (կենտրոնը` Նոյեմբերյան) ԱԺ պատգամավորության թեկնածու ինքնաառաջադրված Երվանդ Չիլինգարյանը մարտի 26-ին ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Մեզ հետ զրույցում Երվանդ Չիլինգարյանը ժխտեց, որ թեկնածությունը հանելու համար իր վրա ճնշումներ են եղել` ասելով, որ իր առողջական խնդիրները թույլ չեն տալիս ընտրապայքարի մեջ մտնել: 59-ամյա անկուսակցական Ե. Չիլինգարյանն այժմ գազի ներտնային սպասարկման Տավուշի մարզային ծառայության տնօրենն է, նախկինում եղել է Նոյեմբերյանի, Ալավերդու, Իջեւանի ոստիկանապետ: Այդպիսով` այժմ թիվ 40 ընտրատարածքում կա 3 թեկնածու` ՀՀԿ-ի կողմից առաջադրված, անկուսակցական, «Ինտերնեյշնլ մասիս տաբակ» ընկերության տնօրեն 36-ամյա Մարինե Մարաբյանը, նույն ձեռնարկության բանվորուհի, անկուսակցական 45-ամյա Սուսաննա Աբրահամյանը եւ Նոյեմբերյանի ավագանու անդամ, գործարար, անկուսակցական 28-ամյա Վարուժան Բաբաջանյանը: Երվանդ Չիլինգարյանի ինքնաբացարկից հետո Մարինե Մարաբյանի ընտրվելու հնարավորությունները, որոնք քիչ չէին, ավելի մեծացան:
ՄՆԱՑ 3 ԹԵԿՆԱԾՈՒ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ