Կանադական Վանկուվեր քաղաքի ճարտարապետները ստեղծել են փայտից երկնաքերի նախագիծ: Էկոլոգիապես մաքուր փայտը կփոխարինի բետոնին եւ պողպատին: Կանադացի ճարտարապետներն ընտրել են էկոլոգիապես մաքուր նյութեր, քանի որ բետոնի կամ պողպատի արտադրության ժամանակ մթնոլորտ է արտանետվում մեծ քանակությամբ ածխածնի երկօքսիդ: Բացի այդ, փայտի օգտագործումն ավելի մատչելի է: Այս մասին գրում է mignews.com-ը: Մոտ ապագայում նման ծրագիր կիրականացվի նաեւ Նովերգիայում եւ Ավստրիայում:
ՓԱՅՏԵ ԵՐԿՆԱՔԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ