ՓԱԽԵԼ Է ՋՈՒՆԳԼԻՆԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում ընձառյուծը հարձակվել է 3 մարդու վրա, որոնց շտապ հոսպիտալացրել են»,-գրում է lifenews.ru-ն: Տեղի ոստիկանության համաձայն` մարտի 26-ին կենդանին ջունգլիներից հայտնվել է Նաշիկ քաղաքի խիտ բնակեցված թաղամասերում: «Կենդանին անսպասելիորեն հայտնվեց քաղաքում: Տեսնելով նրան` մենք իսկույն ցրվեցինք տարբեր ուղղություններով, բայց վայրի կենդանին հասցրեց հարձակվել մեր երեք հարեւանների վրա, որոնց թվում էր նաեւ մեկ երեխա»,-ասել է ականատեսներից մեկը: Տուժածների ինքնությունը պարզվում է:




Լրահոս