Դոմինիկյան Հանրապետության հակաթմրանյութային ծառայություններին ԱՄՆ-ի իրենց գործընկերների աջակցությամբ հաջողվել է առգրավել կոկաինի հսկայական խմբաքանակ` մոտ մեկուկես տոննա: Թմրանյութը պահված է եղել նավի վրա, որը Կոլումբիայից ժամանել էր Խուան Դոլիո զբոսավայր: Նավի անձնակազմը` Վենեսուելայի 3 քաղաքացիներ, ձերբակալվել են: Այժմ ոստիկանությունը փնտրում է Դոմինիկյան Հանրապետության 6 քաղաքացիներին, որոնք պետք է ընդունեին անօրինական բեռը եւ այն տեղափոխեին երկրի հյուսիս:
ՄԵԿՈՒԿԵՍ ՏՈՆՆԱ ԿՈԿԱԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ