
Հոգեբանները նկարագրել են հասարակական տրանսպորտում վարքագծի երկու չգրված կանոնի խախտումների դրական հետևանքները:
Պարզվել է, որ «մի՛ խոսիր անծանոթների հետ» և «մի՛ նայիր նրանց աչքերին» սոցիալական նորմերին չհետևելն իրականում դրական արդյունք է տալիս:
Չիկագոյի ավտոբուսներում և գնացքներում անցկացված մի շարք ուսումնասիրությունների մասնակիցները հայտարարել են, որ ուղևորների հետ զրույցներն անսպասելի հաճելի են եղել, և իրենք դրական զգացողություններ են ունեցել: