Վիրավորանքի դեպքում Լիլիթ Հովհաննիսյանը կդիմի դատարան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը հորդորում է չվիրավորել իր արժանապատվությունը, քանի որ նման դեպքում ինքը ստիպված է լինելու դատարանի միջոցով պաշտպանել իր իրավունքները: Armlur.am-ի հետ զրույցում, երգչուհին նշեց, որ հանդուրժելու է ցանկացած քննադատություն, եթե այն չի վիրավորելու իր անձը:

Եւ այսպես հուլիսի 20-ին երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ նշված էր. «Մոտ տաս օր առաջ իմ փաստաբանները դատական հայց են ներկայացրել ընդդեմ www.blognews.am լրատվական կայքի։ Այսօր տեղեկացա, որ դատական հայցը ընդունվել է ու գրանցվել դատարանի կողմից։ Այժմ սպասում ենք դատական քննության սկսվելուն։

Լրատվական կայքը հրապարակել է հոդված, որը լի է իմ հասցեին ուղղված բազմաթիվ վիրավորական արտահայտություններով և ապատեղեկատվությամբ։ Ցավոք, լրատվամիջոցն ընդառաջ չգնաց իմ խնդրանքին, որպեսզի հոդվածը հեռացներ լրատվական կայքից ու ներողություն խնդրեր ինձ վիրավորելու համար։

Ես հասկանում եմ, որ լրատվամիջոցները պետք է ունենան ազատ արտահայտվելու իրավունք, և որ դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակարգում, սակայն անհնարին է պատկերացնել, որ դա կարելի է անել անձի արժանապատվության հաշվին։ Մինչ այժմ աշխատել եմ ցուցաբերել առավել զսպվածություն, սակայն այսուհետ հետամուտ եմ լինելու իմ իրավունքների պաշտպանությանը»,- նշել էր երգչուհին:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս