Մարտի 26-31-ը Թբիլիսիում կանցկացվի Կովկասյան կինոյի փառատոնը: Այն կսկսվի Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմով: Մի քանի օր ընթացող փառատոնի շրջանակներում կցուցադրվեն 12 նոր եւ հին ֆիլմեր: Ֆիլմերի ցուցադրությունը կանցկացվի Գեորգի Լեոնիձեի անվան վրացական գրականության պետական թանգարանում: Ի դեպ, փառատոնն անցկացվում է Մեծ Բրիտանիայի դեսպանատան հովանու ներքո, եւ դեսպանը նշել է. «Այս փառատոնը ոչ միայն կբացահայտի տաղանդներ, այլեւ հնարավորություններ կընձեռի մասնակիցներին, չնայած այն իրականությանը, որն առկա է տարածաշրջանային մի շարք վիճաբանությունների արդյունքում»:
ՓԱՌԱՏՈՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ