Գևորգ Կոստանյանի՝ Ստրասբուրգ այցը մեծ գումարներ է արժեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գլխավոր դատախազ Գրոգ կոստանյանը հուլիսի 5-8-ը մեկնել էր  Ստրասբուրգ՝ հանդիպելու ԵԽ իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիսկի և ԵԽ գլխավոր քարտուղար  Թորբյորն Յագլանդի հետ: «Ժողովուրդը» պարզեց, որ այս ացը ՀՀ պետական բնուջեի վրա բավականին մեծ գումար է արժեցել:

Միայն 995 հազար դրամ ծախսվել է պատվիրակության անդամներից ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի ու դատախազի ավագ օգնական Տիգրան Խեչոյանի համար Երևան-փարիզ-Երևան ավիատոմսեր գնելու նպատակով, իսկ 300 հազար դրամ էլ ծախսվել է Փարիզ-Ստրասբուրգ երկաթուղային գնացիք տոմսի համար (ընդհանուր մոտ 3.3 հազար դոլար):

Բայց սա ողջ ծախսը չէ: Թեև 300 հազար դրամի  շրջանակներում գնվել է գնացքի 3 տոմս՝ Կոստանյանի, նրա տեղակալի ու օգնականի համար,  սակայն կառավարության կայքում տեղադրված փաստաթղթերի մեջ չկա, թե անձամբ դատախազի համար Երևան-փարիզ-Երևան ավիատոմսը որքան է արժեցել: Հավանաբար, այդ փաստաթուղթը մոռացել են տեղադրել, քանի որ  գնել են բիզնես կարգի տոմս, որն ավելի մեծ գումար է կազմում:




Լրահոս