Հովիկ Աբրահամյանն օտարերկրյա դիվանագետների սրտովը չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, չկայացած դեռ շարունակում է թաթախված մնալ օֆշորային սկանդալի մեջ, այնուամենայնիվ, կարծես թե դեռ ամերիկացիների սրտով է:

Երեկ ՀՀ-ում ԱՄն դեսպան Ջոն Հեֆֆերնը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, թե Տիգրան Սարգսյանը լավագույն անձն էր՝ Հայաստանը ԱՄՆ-ում ներկայացնելու համար:

Իհարկե չի բացառվում, որ ամերիկացիներին ձեռնտու է Տ. Սարգսյանի նման անձնավորությունը, ում դեմ լուրջ կոմպրոմատներ կան ու դրանք անհրաժեշտ պահի բավականաին արդյունավետ կարող են օգտագործվել:

Ի դեպ, «Ժողովուրդ»-ին լուրեր հասան այն մասին, որ Հովիկ Աբրահամյանն ու նրա կառավարությունը օտարերկրյա շատ դիվանագետների, այդ թվում ԱՄՆ դեսպանի սրտովը չէ: Ու մի շարք քաղաքական ուժերի հետ կայացած փակ հանդիպումների ժամանակ դիվանագետներն ակնարկել են այդ մասին:




Լրահոս