Միայն աշխատավարձով ապրող դեսպանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զբաղեցնել բարձր պաշտոններ և միևնույն ժամանակ չունենալ շատ դրամական միջոցներ և ունեցվածք՝ ոչ միշտ է հնարավոր: Համենայնդեպս, մեր իշխանավորների շրջանում շատ քիչ են այնպիսինները, որոնք կարող են պարծենալ իրենց համեստ ապրուստով:

Այդպիսի մարդկանց թվին իրավմամբ կարող են դասվել նաև այլ երկրներում գտնվող ՀՀ դեսպաններից մի քանիսը: Այսօր Armlur.am-ը կներկայացնի հենց նրանց ունեցվածքը:

Օրինակ՝ Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանն ունի ընդհամենը 490 եվրո գումար: Այդպիսի պաշտոն զբաղեցնող անձնավորության համար նման գումար ունենալն իրոք որ զարմանալի է: Նա չունի ո՛չ շարժական, ո՛չ էլ անշարժ որևէ գույք, իսկ մեկ տարվա ընթացքում նրա եկամտի միակ միջոցը եղել է աշխատավարձը՝ 31,079 եվրո:

Նման իրավիճակում է գտնվում Ղազախստանի հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանը: Նա Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նշել է, թե ունի ընդամենը 500 եվրո: Մեկ տարվա ընթացքում էլ վաստակել է 8000 դոլար և 250.000 դրամ:

Մի փոքր ավելի լավ դիրքերում է գտնվում Ավստրիալիայի հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը: Նա ունի 600 դոլար և 33 հազար եվրո: Մեկ տարվա ընթացքում աշխատավարձի շնորհիվ նա վաստակել է 45.020 դրամ:




Լրահոս