ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Անցավ եւս մի ձմեռ, եւ ինչպես ամեն տարի, այնպես էլ այս տարի եղան ծառերի ապօրինի հատումներ: Մի կողմից հասկանում եմ ջեռուցման այլ տարբերակ չունեցող մարդկանց այդ քայլը, բայց մյուս կողմից էլ շատ անհանգստացած եմ: Ի՞նչ հետեւանքների կհանգեցնեն ապօրինի հատումները:

Գուրգեն Պետիկյան, 71 տարեկան, թոշակառու

ՊԱՏԱՍԽԱՆ. Ապօրինի հատումների հետեւանքով հատված տեղամասերում եւ նրանց հարող տարածքներում առաջանում են հողատարման, ձորակառաջացման, աղբյուրների եւ գետերի ջրային հաշվեկշռի նվազեցման, ողողատների եւ սելավների առաջացման, սողանքների ակտիվացման, փոշու ամպերի գոյացման եւ այլ կարգի բացասական երեւույթներ:

Անտառային պետական մոնիթորինգի կենտրոն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Չնայած ծառահատումների պատճառած վնասներին թիվ ու հաշիվ չկա, այսուհանդերձ, այդպես էլ չի հաջողվում խուսափել բնությանը վնասելուց: Ամեն ձմեռ հանրապետության անտառաշատ վայրերը զրկվում են եւս մի քանի հազար ծառից: Ու որքան էլ գազաֆիկացման բարձր ցուցանիշների մասին խոսվի, ապացուցված փաստ է, որ երկնագույն վառելիքի բարձր սակագինը մարդկանց հնարավորություն չի տալիս գազ սպառել ու դրա դիմաց վճարել:




Լրահոս