«Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն խոսել է Իսպանիայի գալիք առաջնության մասին;
«Սա մարտահրավեր է ինձ համար՝ կրկին դառնալ աշխարհի լավագույն պաշտպանը: Վստահ եմ, որ կարող եմ դառնալ լավագույնը: Ինձ հաճելի է աշխատել Լուիս Էնրիկեի հետ, քանի որ նրա օրոք մարզումներն ավելի դինամիկ են դարձել»,- ասել է Պիկեն:
Հիշեցնենք, որ Պիկեն «Բարսելոնա»-ում հանդես է գալիս 2008 թվականից: