
Չինաստանի Ցիզնան քաղաքի բնակչուհի 102-ամյա Մա Սյուսիանն իր ողջ կյանքի ընթացքում երազել է սովորել, բայց 13 տարեկանից սկսել է աշխատել, իսկ 18-ում ամուսնացել է: Տեղի դպրոցներից մեկի տնօրինությունը ծեր կնոջ ուսում ստանալու երազանքի մասին իմացել է թերթին տված հարցազրույցից եւ նրան ուսում ստանալու հնարավորություն է ընձեռել: Տատիկը մեկ օրով դարձել է առաջին դասարանցի: Որպեսզի դասերի ժամանակ լավ լսի, նա լսողական սարք է կրել, իսկ ընթերցանության համար էլ խոշորացույց է օգտագործել: Ուսումնական առաջին օրվա վերջում Մա Սյուսիան շնորհակալություն է հայտնել ուսուցչին ու համադասարանցիներին եւ խոստացել ջանադրաբար սովորել,- գրում է ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ-ն: