Դատական դեպարտամենտը 700 հազարի գազի կտրոն է ձեռք բերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ դատական դեպարտամենտը որոշել է անցնել խնայողությունների, եւ այդ նպատակով ծառայողական մեքենաները բենզինի փոխարեն որպես վառելիք օգտագործում են սեղմված բնական գազ:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դատական դեպարտամենտը ՀՀ պետական բյուջեից 700 հազար դրամ է ծախսել` սեղմված բնական գազի կտրոններ ձեռք բերելու նպատակով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ կտրոնները տրամադրվելու են դեպարտամենտի կենտրոնական մարմնի, ինչպես նաեւ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանների աշխատակազմերին:

Սակայն ուշագրավն այն է, թե ումից է դեպարտամենտը ձեռք բերել կտրոնները. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ  «Ավտոգազ» ՍՊԸ-ից: Այսինքն` ռուսական այն ընկերությունից, որի նկատմամբ, ըստ միջպետական պայմանագրերի, ՀՀ ընդունած բոլոր իրավական ակտերը` օրենքները, որոշումները, նախագահի հրամանագրերը, հարկային ու մաքսային նոր կանոնները պարզապես չեն տարածվելու: Այսինքն` մի ընկերությունից, որը ՀՀ տարածքում գործում է՝  չենթարկվելով ՀՀ օրենսդրությանը:




Լրահոս