«Վիտամին»-ի Վաչեն արտերկրում բիզնես կսկսի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր երկրում առկա հուսալքության մթնոլորտը, բարեկեցիկ ապագայի նկատմամբ հավատի նվազումն ու պրոֆեսիոնալիզմի չգնահատվածությունը ստիպում են ՀՀ քաղաքացիներին  «լավ ապրելու» շանսեր փնտրել արտերկրում: Ու այս իրավիճակում բացառություն չեն նաեւ հայտնիները:

Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների՝  «Վիտամին ակումբ»-ի հումորիստ, դերասան Վաչե Թովմասյանը մտադիր է լքել ակումբը ու մեկնել արտերկիր՝ այնտեղ բիզնես անելու մտադրությամբ:

Տեղեկությունը ճշտելու համար փորձեցինք զրուցել Վաչե Թովմասյանի հետ, սակայն վերջինս գտնվում էր արտերկրում: Դիմեցինք «Վիտամին ակումբ»-ի գործադիր տնօրեն Վլադիմիր Սահակյանին: «Վիտամին» ակումբից ոչ ոք դուրս չի եկել: Ուղղակի «Վիտամին»-ը հիմա ժամանակավոր դադարի մեջ է: Եթե «Վիտամին» լինի, ապա Վաչեն անպայման կլինի՚,- ՙԺողովուրդ՚-ին վստահեցրեց գործադիր տնօրենը: Հուսանք:




Լրահոս