Հետազոտողները գեն են գտել, որի ակտիվությամբ հնարավոր է պարզել պոտենցիալ ինքնասպաններին: Որոնվող գենը որոշում է սթրեսին ուղեղի արձագանքը:
Ինքնասպանների ուղեղների հետմահու ու ինքնասպանության փորձեր արածների ուղեղների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանց դեպքում SKA2 գենի ակտիվությունը ցածր է: Գենի ցածր ակտիվության դեպքում մարդը դժվարությամբ է տանում սթրեսը և այդ ժամանակ ինքնասպանության միտք է հղանում:
Գիտնականների խոսքով՝ գենետիկ հետազոտությունը բավական ճշգրիտ է: Երիտասարդների շրջանում ըստ գենի վիճակի հնարավոր է 96% ճշգրտությամբ ասել՝ արդյոք նա ինքնասպանության փորձ արել է: