Սաակաշվիլին խորհուրդ է տվել հարցաքննել Պուտինին և Մեդվեդևին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի իշխանություններին առաջարկում է որպես իր գործով վկաներ հարցաքննել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Դմիտրի Մեդվեդևին: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահման մեջ:

«Թող ցուցմունքներ վերցնեն անմիջապես Պուտինից։ Պուտինը և Մեդվեդևն ավելի լավ կտան ցուցմունքներ։ Պուտին, Մեդվեդև, գեներալ Բորիսով։ Ես կարող եմ երկար ցուցակ տալ այն մարդկանց, ովքեր կարող են Վրաստանի իշխանությունների համար ցանկալի ցուցմունքներ տալ»,- ասել է Սաակաշվիլին։

Նախկին նախագահը, սակայն չի բացատրել, թե ինչ կապ ունեն նշված անձինք իրեն ներկայացված մեղադրանքների հետ։




Լրահոս