Հղիներին անհրաժեշտ հավաստագրերը տրամադրվում են A4 թղթի վրա պատճենահանած․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մինչ ՀՀ կառավարությունն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի համար պետական բյուջեից ավելի քան 100 հազար դոլար արժողության «Toyota Land Cruiser» ավտոմեքենա է գնում, ՀՀ առողջապահության նախարարությունը գումարների բացակայության պատճառով հղիների համար հղիության հավաստագիրը տպագրելու նոր մեթոդ է մշակել:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին պոլիկլինիկաներում հղիներին անհրաժեշտ հավաստագրերը տրամադրվում են A4 թղթի վրա պատճենահանած, ձեռքով լրացված: Այնինչ՝ նախկինում հավաստագրերը բավականին շքեղ տեսք ունեին. դրանք գունավոր էին, համակարգչային տպագրությամբ եւ լամինացված:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը փորձեց հերքել` ասելով. «Տպագրության, մրցույթի հետ կապված խնդիրներ ենք ունեցել: Բայց արդեն երրորդ օրն է՝ բաշխում ենք: Մեկ-երկու օրվա խնդիր է: Իսկ գումարային խնդիր չենք ունեցել»: Մինչդեռ, հղիներին պոլիկլինիկաներում հակառակն են վստահեցնում»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս