«Ալանիայի» սանը փորձաշրջան է անցնում «Փյունիկում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փյունիկում» փորձաշրջան է անցնում ռուսական «Ալանիա» ակումբի սան Բուրաև Ացամազը:

Հարձակվողը թիմին է միացել 3 օր առաջ և երկու մարզում է անցկացրել: 24-ամյա ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է Վլադիվոստոկի «Լուչ-էներգիան»:

Նշենք նաև, որ «Փյունիկում» փորձարկվող ֆուտբոլիստներից փորձաշրջանը չեն անցել Արկադի Քալաջյանը, Մաքսիմ Լյալյովը և Պատրիկ Ալեկսանդրովիչը, ովքեր արդեն վերադարձել են տուն:




Լրահոս