Հրդեհ՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղ տանող կամրջի մոտակայքում այրվել է 7000 քմ ցորենի արտ, Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի մոտակա հրաձգարանում` 5000 քմ խոտածածկ տարածք, Արագածոտնի մարզի Օշական գյուղի «Ձախ ափ» թաղամասում՝ 3000 քմ, Սյունիքի մարզի Շաքի գյուղում՝ 500 քմ, Կապան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում՝ 1500 քմ, Միջպետական Մ-2 ավտոճանապարհին՝ Կապան-Քաջարան հատվածում (6-րդ կմ)՝ 200 քմ, Արարատի մարզի Շահումյան գյուղի մոտակայքում՝ 2 հա, Մասիս-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին՝ «Ֆլեշ» բենզալցակայանի մոտակայքում՝ 300 քմ եղեգնուտ, Վայոց ձորի մարզի Լանջանիստ գյուղի մոտակայքում՝ 7 հա խոտածածկ տարածք:

Երևանի Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում, այրվել է 4500 քմ, Մամիկոնյանց փողոցի թիվ 29ա շենքի մոտակայքում՝ 200քմ, Թաիրովի փողոցի թիվ 50 տան մոտակայքում՝ «Հաղթանակ» կամրջի տակ՝ 100 քմ, Նոր Խարբերդի ամառանոցների 30-րդ փողոցում՝ 2000 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:




Լրահոս