կեղծ ոսկու գրավադրմամբ յուրացրել են 30 միլիոն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները բացահայտել են հերթական խոշոր չափի խարդախության դեպքը: Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ՔՀԳ վարչություն են բերման ենթարկվել Երևանի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 25-ամյա Շավարշ Մուրադյանին եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի բնակիչ 31-ամյա Արմեն Մկրտչյանին: Պարզվել է, որ Շ.Մուրադյանը “Ոսկու աշխարհ” տոնավաճառի աշխատակից, ոսկեգործությամբ զբաղվող Արայիկ Շահինյանին հանձնարարել է, որպեսզի վերջինս պատրաստի կեղծ ոսկյա զարդեր: Կեղծ զարդերը պատրաստելուց հետո Շ.Մուրադյանը Ա.Մկրտչյանի հետ մեծ թվով քաղաքացիների անձնագրային տվյալները կեղծելով, կեղծ ոսկյա զարդերը գրավադրել է Երևանի և Կոտայքի մարզի մի քանի բանկերում և խարդախությամբ բանկերից ստացել մոտ 30 միլիոն դրամ: Փաստի առթիվ ոստիկանության ՔՀԳ վարչությունում նախապատրաստված նյութերը ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչություն: Շ.Մուրադյանն ու Ա.Մկրտչյանը ձերբակալվել են, իսկ Ա.Շահինյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:Գ.Շամշյանի հայտնում է, որ բացի Շ.Մուրադյանից, Ա.Մկրտչյանից եւ Ա.Շահինյանից՝ ոստիկանությունն այս գործի շրջանակում որոնում է ևս մի քանի հոգու, որոնց տվյալները, նախաքննության շահերից ելնելով, ֆոտոլրագրողը չի հայտնում: 




Լրահոս