Էրգենեկոնի եվ Դինքի սպանության ԴՆԹ-ն նույնն է. թուրք դատախազ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատախազ Հիքմեթ Ուսթան Հրանտ Դինքի սպանության գործով բողոքարկել է դատարանի կայացրած որոշումը: Բողոքարկման դիմումում դատախազը պնդել է, որ Էրհան Թունջելը եւ Յասին Հայալը Տրապիզոնում գործող ահաբեկչական խմբավորման ղեկավարներ են: Օգյուն Սամասթը, ով հանցագործությունը գործելու պահին անչափահաս է եղել, այդ խմբավորման անդամներից է, իսկ Դինքին սպանելու ցուցումը ստացել է խմբավորման ղեկավարներից: Նա նշել է, որ դատարանը բավարար ուշադրություն չի դարձրել ,Էրգենեկոնե խմբավորման հետ կապ ունենալու հարցին եւ չի ներգրավել մարդկանց, ովքեր նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվեին: Դատախազը շեշտել է, որ Դինքի սպանության գործում որպես կասկածյալներ պետք է ներգրավվեին նաեւ Էրսին Յոլջուն, Ահմեթ Իսքենդերը, Մուսթաֆա Օզթուրքը, Զոյնալ Աբիդին Յավուզը, Թույջան Ուզունդալը` որպես նույն խմբավորման անդամներ, ովքեր սպանության հարցում օգնել են խմբավորմանը: Կասկածյալները համագործակցել են Էրգենեկոն ահաբեկչական խմբավորման հետ եւ Էրգենեկոնն ու Տրապիզոնի “բջջային կառույցի” ԴՆԹ-ները կարծես նույնն են:




Լրահոս