Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են եռօրյա զինադադարի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գազայի հատվածում ուժի մեջ է մտել եռօրյա զինադադարը, որի մասին պայմանավորվել են Իսրաելը և ՀԱՄԱՍ պաղեստինյան ռազմականացված խմբավորումը. տեղեկացնում է BBC-ն: Ընդ որում, Իսրայելը հայտարարել է, որ անգամ զինադադարի պայմաններում կշարունակի քանդել պաղեստինյան թունելները:

Որոշ դիվանագետներ, այդ թվում` ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար Ջոն Քերրին, կասկածներ են հայտնել այն կապակցությամբ, որ կողմերին կհաջողվի զերծ մնալ բռնություններից: Զինադադարի ընթացքում իսրայելյան զորքերը շարունակելու են մնալ իրենց զբաղեցրած դիրքերում:

Ուրբաթ գիշեր Իսրայելի ռմբակոծությունից զոհվել է 14 պաղեստինցի. տեղեկացրել է BBC-ի թղթակիցը:




Լրահոս