Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Արբելոան կարող է վերադառնալ անգլիական Պրեմիեր լիգա։ Նշենք, որ նախկինում նա հանդես էր եկել «Լիվերպուլ»-ի կազմում: Այժմ նրա ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։
Սակայն անձամբ ֆուտբոլիստը շատ չի ուզում Մադրիդը լքել և մտադիր է երկարաձգել «Արքայական ակումբի» հետ գործող պայմանագիրը։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում ստացած ծանր վնասվածքի պատճառով Արբելոան մասնակցել է Իսպանիայի առաջնության միայն 18 հանդիպման։