Թայվանում պայթյուններից 22 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առնվազն 22 մարդ զոհ է գնացել Թայվանի Հաոսյուն քաղաքում տեղի ունեցած ստորգետնյա պայթյուններին. տեղեկացնում է INTERFAX.RU-ն:

Ականատեսների վկայությամբ` հինբշաբթի` տեղական ժամանակով ժամը 21:00-ի սահմաններում, քաղաքի որոշ հատվածներում գազի տհաճ հոտ է զգացվել: Հրշեջ ծառայությունը սկսել է զննել այդ փողոցները, սակայն կեսգիշերին սկսվել են պայթյունները:

Թայվանի վարչապետի խոսքով` պայթյունների պատճառ է հանդիսացել բնական գազի արտահոսքը կոյուղու համակարգ: Մոտակա թաղամասերի բնակիչներն արտահանվել են:
Պայթյունների արդյունքում հրդեհ է բռնկվել, որը հանգցնելիս զոհվել է 5 հրշեջ: Ընդհանուր առմամբ` տուժել է 270 մարդ: 100 ավելի մարդ տեղափոխվել է քաղաքի հիվանդանոցներ:




Լրահոս