Սենատորները պահանջել են Օբամայից ահաբեկիչներ համարել Ուկրաինայի անջատողականներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

19 սենատորից բաղկացած խումբը պահանջել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայից Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները «ահաբեկչական կազմակերպություներ» ճանաչել և ներառել դրանք համապատասխան սև ցուցակում: Այս մասին նրանք հայտարարել են հինգշաբթի երկրի նախագահին հղած նամակում. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Սենատորների կարծիքով` նման քայլը կարող է լուրջ բարդություններ առաջացնել Ռուսաստանի համար:

Սենատորները ողջունել են ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության գործողությունները, որը հուլիսի 16-ին պատժամիջոցներ է կիրառել Դոնեցկի և Լուգանսկի հանդեպ: Սակայն, նամակագիրների կարծիքով, նրանց ներառումը արտասահմանյան ահաբեկչական կազմակերպությունների շարքում ավելի արդյունավետ կազդեր այդ խմբավորումների և նրանց վրա, ովքեր աջակցում են դրանց:




Լրահոս