Ամերիկայի սենատը հաստատել է Ջոն Տեֆֆտի թեկնածությունը Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում: Այս որոշումը կայացվել է հինգշաբթի կայացած նիստում:
64-ամյա կադրային դիվանագետի թեկնածությունն այդ պաշտոնի համար հուլիսի 10-ին առաջարկել էր ԱՄՆ նածագահ Բարաք Օբաման: Տաֆֆտի թեկլնածուփյանը համաձայնություն են տվել թե դեմոկրատները, և թե հանրապետականները, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Ինքը, Տաֆֆտը, մի քանի կտրուկ հայտարարություններ է արել Ռուսաստանի մասին՝ Ուկրևաինայում տիրող իրադրության հետ կապված: Միաժամանակ դիվանագետն ասել է, որ «ԱՄՆ պետք է հստակ խոսեն մեր ռուսաստանյան գործընկերների հետ, որպեսզի համոզված լինեն, որ նրանք հասկանում են ամերիկյան դիրքորոշումը»: Նրա խոսքով, Վաշինգտոնը ևս «պետք է հասկանա, թե ինչ են մտածում ռուսները»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ-ում ԱՄՆ նոր դեսպանը նախկինում աշխատել է Ուկրաինայում, Վրաստանում և Լիտվայում: