ԱՄՆ-ն սադրանք է պատրաստում ռուս օլիգարխի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանցի գործարար Գենադի Տիմչենկոն, որի անունը ներառված է ամերիկյան պատժամիջոցներին ենթարկված անձանց ցանկում, հայտարարել է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից իր դեմ նախապատրաստվող սադրանքի մասին:

«Մանրամասները նա չի հրապարակել` նշելով, որ այդ պատճառով չի կարողանում Ռուսաստանից Եվրոպա մեկնել, թեև 1990-ից ԵՄ անդամ երկրներից մեկի՝ Ֆինլանդիայի քաղաքացի է: Եվրոպա մեկնելու ֆորմալ արգելքները բացակայում են»,-ընդգծել է Տիմչենկոն:

ԱՄՆ-ն Տիմչենկոյի հանդեպ պատժամիջոցներ է սահմանել մարտի 20-ին: Դրան ենթադրում են ԱՄՆ-ի մուտք գործելու արգելք և նրա ամերիկյան ակտիվների սառեցում: Ապրիլի 28-ից պատժամիջոցները տարածվել են նաև գործարարի կողմից վերահսկվող ընկերությունների վրա:




Լրահոս