Լուգանսկում սպանվել է նահանգապետի տեղակալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուգանսկի մարզում սպանվել է Դոնբասի նահանգապետ Պավել Գուբարևի տեղակալ Ալեկսանդր Պրոսելկովը: Ինչպես հայտարարել է Գուբարևը, իր աշխատակիցը անհայտ անձանց կողմից գնդակահարվել է Կրասնոդոն քաղաքի մոտակայքում: Ինչպես ենթադրում է Գուբարևը, ամենայն հավանականությամբ հանցագործությունն իրականացրել եւ ուկրաինացի վարձկանները, տեղեկացնում է Россия 24-ը:

Գուբարևի տվյալներով, հարձակումը կատարվել է այն ժամանակ, երբ Օրոսելկովը կանգնացրել է ավտոմեքենան: Նրան սպանել են սրտի հատվածում արձակած 5 գնդակի միջոցով: Այլ զոհեր չկան:

Ավելի վաղ ուկրաինյան լրատվամիջոցներում վարկած էր հայտնվել, համաձայն որի ավտոշարասյունը սխալմամբ գնդակոծվել է: Գուբարևը հերքել է այդ ենթադրությունները:




Լրահոս