Քիչ առաջ Armlur.am-ին տեղեկություններ հասան, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի խանութներից մեկում կասկածելի երեք քաղաքացիներ կան, ովքեր խոսում են թուրքերեն, և պատրաստվում են թուրքական տարադրամ փոխանակել:
Բնակիչները շտապ ահազանգ են կատարել ոստիկանության Ճամբարակի բաժին` կարծելով, որ նրանք Ադրբեջանի դիվերսանտներ են:
Օպերատիվ խումբը արագ ժամանել է դեպքի վայր և բերման ենթարկել կասկածելի անձնաց: Ավելի ուշ պարզ է դարձել, որ նրանք Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են:
Armlur.am-ի հետ զրույցում Ճամբարակի մի քանի քաղաքացիներ հայտնեցին, որ արդեն մի քանի օր է` անընդմեջ կրակոցներ են հնչում: Բնակիչներից մեկն ասաց, որ արձակած գնդակներից մեկը կպել է իր տան պատին:
Ճամբարակի բնակիչները խուճապի և անհանգստության մեջ են, ինչպես և սահմանամերձ մի շարք այլ համայնքների բնակիչներ:
Տաթև Հարությունյան