62-ամյա Ռուզաննան բերման ենթարկվեց «Զվարթնոց» օդանավակայանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1958 թ. ծնված Ռուզաննա Վ.-ին, որը 2000 թ. ապրիլի 14-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով` խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով:
Խափանման միջոցը` կալանք:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

***
Հուլիսի 31-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Թումանյան փողոցի թիվ 27 շենքի մոտից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Սամվել Ա.-ին, որը 2013 թ. դեկտեմբերի 13-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 137 հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը)1-ին մասի մեղադրանքով:

***
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն օրերս Շահումյանի 4-րդ փողոցի թիվ 69 տան մոտից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Պարույր Ղ.-ին, որը հունիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 218 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով` պատանդ վերցնելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից` նախնական համաձայնությամբ:

***
Հուլիսի 31-ին, ժամը 13.55-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1984 թ. ծնված Մկրտիչ Է.-ին, որը 2012 թ. փետրվարի 29-ից ոստիկանության Իջևանի բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

***
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` հուլիսի 31-ին, ժամը 07.50-ին, Երևան քաղաքի Կոնդ թաղամասից բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Վարդան Մ.-ն, որը հուլիսի 10-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:




Լրահոս