![](https://armlur.am/wp-content/uploads/2014/08/1_a9bf02698b8a6df0723d84176d10bd38.png)
Օրերս ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, որ Երևան-Սանկտ Պետերբուրգ չվերթի ինքնաթիռով ՀՀ-ից մեկնել են իր ընկերն ու նրա կինը, իսկ հաջորդ օրը ընկերը զանգահարել և հայտնել է, որ իրերից բացակայում է 250.000 դրամ արժողության ֆոտոխցիկը և խնդրել է իր փոխարեն դիմել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ֆոտոխցիկը գողացել է 1973 թ. ծնված Արա Ա.-ն, որը հուլիսի 31-ի երեկոյան բերման է ենթարկվել, խոստովանել հանցանքն ու ներկայացրել ֆոտոխցիկը:
Կատարվում է քննություն: