Armlur.am-ը Արցախի պաշտպանության նախարարության միջոցով ծանոթացավ ադրբեջանցի դիվերսանտներից խլված զենքին: ԼՂՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի ստահոդ հայտարարությունները:
ԼՂՀ Պն տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ի պատասխան հուլիսի 31-ին մեր կողմից տարածած հաղորդագրությունների, ադրբեջանական կողմը հանդես է եկել հարձակման փաստի կտրուկ հերքումով: Ի պատասխան եւ ի լրումն մեր կողմից տարածված հաղորդագրությունների` ներկայացնում ենք հարձակում գործած ադրբեջանական խմբից առգրավված իրեղեն ապացույցների մի մասը»:
Հիշեցնենք, որ երեկ հակառակորդը հարձակում էր գործել հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ: Հայկականհենակետում գտնվող անձնակազմը գործել է կազմակերպված, ցուցաբերել բարձր մարտական պատրաստականություն եւ բարոյակամային որակներ, ինչի շնորհիվ հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ հետ է շպրտվել:
Ցավոք, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ զինծառայողներ, 1994թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը եւ Աշոտ Արթուրի Ասոյանը: