Փարիզի ոստիկանությունը հետաքննում է ոստիկանության կենտրոնական վարչության փակ սենյակից 50 կգ կոկաինի անհայտացման փաստը:
4 մլն դոլար արժողությամբ թմրանյութերի բեռն առգրավվել էր սենեգալյան թմրավաճառների բանդայի վրա հարձակումից հետո և պահվել զրահապատ սենյակ-սեյֆում:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազենևը հայտարարել է, որ անխնա կլինի չարագործների նկատմամբ, եթե պարզվի, որ կոկաինը գողացել է ոստիկանության աշխատակիցներից մեկը: