
Օրլովի մարզում մի խումբ դպրոցականներ լողավազան են սարքել հենց բնակարանում: Նրանք խրուշչովյան բնակարանի սենյակի պատերը պատել են ցելոֆանե թաղանթով, ամրացրել և ջուր լցրել: Նրանց հնարքի լուսանկարը տարածվել է Ռունետում և առաջացրել շոգից տառապող ռուսաստանցիների հրճվանքը: Թե հետո ինչ են ասել դպրոցականների ծնողները, և ինչպես են նրանք հեռացրել ջուրը, հայտնի չէ: Դատելով լուսանկարներից` «լողավազանում» բավականին շատ ջուր է եղել, դեռահասներին անգամ հաջողվել է ջրասույզ լինել:
Համացանցի օգտատերերը հույս են հայտնել, որ այն սենյակում, որից դպրոցականները լողավազան են պատրաստել, կարճ միացում չի եղել, և որ թաղանթը անցքեր չի ունեցել և հարևաններին չեն «ջրել»: