Երեւանի քաղաքապետարանի 2012 թվականի ծրագրով նախատեսված ասֆալբետոնե ծածկի կապիտալ եւ մասնակի նորոգման ծավալները կկազմեն մինչեւ 2 մլն քառակուսի մետր: Հատկանշական է, որ գլխավոր եւ երկրորդական փողոցներից բացի, ծրագիրը ներառում է նաև մայթերի, նրբանցքների, բակային տարածքների, միջբակային եւ գրունտային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ:Շուտով կավարտվի Հանրապետության Հրապարակի ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման աշխատանքը, որն այս տարվա ծրագրի առաջին ամենամեծ բաղադրիչներից մեկն է: 2012 թվականի ասֆալտապատման ծրագրով վերանորոգելու են բոլոր վարչական շրջանների ավելի քան 350 փողոցների, 400 բակերի, միջբակային ճանապարհների ու նրբանցքների, 80 փողոցների մայթերի ասֆալտե ծածկերը: Այս տարի առաջին անգամ կասֆալտապատվեն նաև 25 գրունտային ճանապարհներ՝ 35.200 քառակուսի մետր մակերեսով, տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից:
Երեվանում կիրականացվեն մինչեվ 2 մլն քմ ասֆալտապատման աշխատանքներ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ