
«Հոֆենհայմի» նախկին պաշտպան Էդսոն Բրաֆհեյդը կարիերան կշարունակի իտալական «Լացիոյի» կազմում:
Նա իտալական ակումբ է տեղափոխվել ազատ խաղացողի կարգավիճակով։ Նրան պայմանագիր են առաջարկել ընդհանուր 500 հազար եվրո աշխատավարձով։
Հետաքրքիր է, որ մինչ այժմ Լացիոյում հանդես էր եկել միայն 2 հոլանդացի (Յապ Ստամ, Արոն Վինտեր), իսկ այս տարի այդ թիվն արդեն կրկնապատկվեց։