Ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյը ժամանակին ստիպված է եղել կրակել իր սիրելի կատվին: Այդ դրվագի մասին գրված է Հեմինգուեյի չհրապարակված նամակներից մեկում, որը հանրությանն է ներկայացվել Բոստոնի Քենեդիի անվան գրադարանում,-գրում է The New York Times-ը: Գրադարանում ներկայացված է գրողի 15 նամակ, որոնք ուղղված են վենետիկցի ազնվական Ջանֆրանկո Իվանչիչին: Նամակները գրվել են 1953-1960 թթ ընթացքում: Այդ ժամանակ Հեմինգուեյն ապրել է Կուբայում: Նամակներից մեկում գրողը պատմում է, որ Վիլլի անունով իր սիրելի կատուն մեքենայի տակ է ընկել: Կենդանին տանջվել է, գրողին այլ բան չի մնացել, քան կրակել ու սատկացնել կատվին: Հայտնի է, որ Հեմինգուեյը սիրել է կատուներ: 1945 թվականին նա 23 կատու է ունեցել:
Ամերիկացի գրողը կրակել է սեփական կատվի վրա
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ