ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՓՈԽԵԼ

Երեկ ԼՂՀ ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել, որով կոչ են անում փոխել Մոսկվայում ձերբակալված հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը: «Համարում ենք, որ նախաքննության մարմինն առանց ձգձգելու պետք է փոխի խափանման միջոցը: Մեր կարծիքով՝ իբրեւ օրինապաշտ քաղաքացի եւ բարձրակիրթ անձնավորություն, Լեւոն Հայրապետյանը, ազատության մեջ գտնվելով, համակողմանի աջակցություն կցուցաբերի նախաքննությանը եւ օգտակար կլինի` պարզելու այն հարցերը, որ հետաքրքրում են ՌԴ քննչական կոմիտեին: Կատարվածը մենք ընդունում ենք որպես ցավալի թյուրիմացություն եւ համոզված ենք, որ ՌԴ իրավապահ մարմինները կկարողանան իրականացնել օբյեկտիվ եւ համակողմանի հետաքննություն, որի արդյունքում կապացուցվի Լեւոն Հայրապետյանի անմեղությունը»,- ասված է հայտարարությունում:

 

 

ԷԹՆԻԿ ՀՈՂԻ ՎՐԱ

Վրաստանի հանրային պաշտպան Ուչա Նանուաշվիլին մեկնաբանել է հուլիսի 19-ին Թբիլիսիի Հավլաբար թաղամասի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպը եւ պահանջել փոխել գործի որակավորումը: «Կարող է լինել խուլիգանություն, խմբակային բռնության կազմակերպում, առողջությանը վնաս հասցնել: Միաժամանակ, Վրաստանի իրավապահ մարմինները պետք է խորը եւ մանրակրկիտ հետաքննեն գործի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ այնպիսիք, որոնք կարող են մատնանշել էթնիկ հողի վրա կատարված հանցագործության հանգամանքը»,-նշել է պաշտպանը:

 

 

ԳԱՂՏՆԻ
ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ

Հայտնի գործարար Վահագն Հովնանյանը երեկ կոչ է արել բողոքի ակցիա կազմակերպել Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ՝ ի զորակցություն հայ գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանի: «Ռուսաստանն անմարդկային է վարվում Լեւոն Հայրապետյանի հետ»,-հայտարարել է Հովնանյանը: Իսկ Արցախյան պատերազմի մասնակից Արթուր Ալեքսանյանը նշել է, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն այս հարցով գաղտնի բանակցություններ են վարում ռուսական իշխանությունների հետ: Տեղեկացնենք, որ հուլիսի 31-ին Երեւանում հանրահավաք է լինելու ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի:




Լրահոս