ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լիլիթ Կարապետյանի հայացքն այդ լուսանկարում այդպիսին էր, երկրորդն էլ ի՞նչ կապ ունի պատգամավոր է, թե ոչ, եթե գեղեցիկի նկատմամբ լավ վերաբերմունք ունի, եթե մի բան լավն է, ինչո՞ւ չասել, որ լավն է»:

Աշոտ Աղաբաբյան Slaq.am
Խոսքը նրա մասին է, որ ՀՀԿ-ական պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է երգչուհի Լիլիթ Կարապետյանի լուսանկարը եւ գրել. «Ինձ մի նայիր դու այդպես աչքերով քո հմայիչ»: Իրականում գեղեցիկը նկատելու մեջ վատ բան չկա, ուղղակի անհասկանալի է, երբ դա անում է պատգամավորը, այն էլ ՀՀԿ-ական պատգամավորը, ով պարտավոր է ոչ թե ֆեյսբուքյան իր էջը զարդարել գեղեցիկի վերաբերյալ դատողություններով, այլ դրա մասին արտահայտվեր, օրինակ, ԱԺ-ում, իր իսկ որոշ կուսակիցների տգեղ պահվածքի հետ կապված կամ գեղեցիկը նկատելուց առաջ սեփական ժողովրդի հետ գեղեցիկ վարվել է պետք:

 

 

«Այդ զենքի վաճառքը չի կարող լինել հիմարության արդյունք: Դա մտածված է եւ, կամա թե ակամա, այն խփում է մեր հարաբերություններին, դա հստակ կարելի է ձեւակերպել: Ուրեմն՝ դա նշանակում է հարաբերությունների որոշակի սառեցում»:
Վազգեն Մանուկյան «Ազատություն»
Անշուշտ լավ է, որ Հանրային խորհրդի նախագահը կարծես թե սկսում է գիտակցել իրականությունը, բայց ինչո՞ւ այսքան ուշացումով: Անհավատալի է ուղղակի, որ Վազգեն Մանուկյանը եւ բազմաթիվ այլ պաշտոնյաներ ու գործիչներ այսքան ժամանակ չէին գիտակցում, որ Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելը պարզապես անընդունելի է եւ լի է մեզ համար ոչ դրական հետեւանքներով, նաեւ թշնամուդ զենք վաճառողը չի կարող քո ռազմավարական դաշնակիցը լինել: Այնինչ, այսքան ժամանակ պաշտոնյաները մեզ կերակրում էին «դաշնակցի» բիզնես-շահերի մասին արդարացնող բացատրություններով: Հետաքրքիր է՝ ի՞նչ պատահեց, որ սթափվեցին, եթե իրո՛ք սթափվել են:

 

 

«Կառավարության կարեւոր որոշումներից մեկը Որոտանի կասկադի հետ կապված համաձայնության ստորագրումն էր «Կոնտուր Գլոբալ» ընկերության հետ, հունվար ամսին: Որոշ լավ լուրեր, դրական տեղաշարժեր կան»:

Ջոն Հեֆերն 168.am
Դրական, բայց ո՞ւմ համար: Հիշում ենք, թե ինչպիսի բացասական արձագանք ունեցավ Որոտանի կասկադի գործարքը, ինչպիսի դժգոհության ալիք բարձրացավ: Եվ եթե ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այդքանից հետո դա համարում է դրական, նշանակում է, որ Հեֆֆերնին բնավ չեն հետաքրքրում Հայաստանի հանրության շահերը, այլ միայն Արեւմուտքի շահերի եւ արեւմտյան ազդեցությունն ուժեղացնելու տեսանկյունից է ամեն ինչ գնահատում: Կամ միգուցե դրական տեղաշարժեր ասելով Հեֆֆերնը նկատի ունի նաեւ պարտադիր կուտակայինի օրե՞նքը, որը պարտադրելու հարցում ինքը եւս միանգամայն համակարծիք էր ՀՀ կառավարության հետ:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս