Բյուրեղի բողոքով Մաքուր ջուրը տուգանվեց 5 միլոն դրամով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Մգա Վոթըր” ընկերությունը, որն սպառողներին հայտնի է որպես “Մաքուր ջուր” ընկերություն, այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից, անբարեխիղճ մրցակցության համար տուգանվեց 5 միլիոն դրամ:Խմելու ջրի արտադրությամբ զբաղվող “Էվրի Դեյ” (Բյուրեղ ապրանքանիշ) ընկերությունը բողոք է ներկայացրել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ տեղեկացնելով, որ շուկայում իր մրցակից “Մգա Վոթըր” ընկերությունը սպառողին ներկայացնում է խմելու մաքուր ջուր, սակայն ջրի ծագման մասին տալիս է ոչ ճիշտ տեղեկություն: Բանն այն է, որ ,Մաքուր ջուրըե իր պիտակի վրա գրում է. “Բնական աղբյուրի ջուր” , սակայն այն շշալցվում է Նուբարաշենի քաղաքային կենտրոնացված ջրամատակարարման համակարգից՝ նախապես քլորազրկելով ջուրը:Նշենք, որ “Էվրի Դեյ” ընկերությունը իր սպառողին նույնպես տրամադրում է քաղաքային կենտրոնացված ջրամատակարարման համակարգից շշալցված ջուր:Բացի տուգանքից “Մգա Վոթըր” ընկերությունը պարտավոր է 5 օրվա ընթացքում փոխել իր պիտակները, հանելով “Բնական աղբյուրի ջուր” գրառումը:Նշենք նաև, որ այսօր ՏՄՊՊՀ- որոշեց ամենախիստ կերպով պատժել “Մգա Վոթըր” ընկերությանը: Ընկերությունը իր տարեկան հասույթի մեկ տոկոսը կվճարի պետությանը, իսկ տարեկան մեկ տոկոսի հասույթը կազմում է 5 միլոն դրամ:Հիշեցնենք նաև, որ մի քանի օր առաջ էլ ՏՄՊՊՀ-ն տուգանեց “Պետրոլսերվիս” ընկերությանը` SPS-ին, 100 միլոն դրամի չափով, մրցակցության մեջ անբարեխիղճ գտնվելու համար: 




Լրահոս