Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարել է Վրաստանի Գլխավոր դատախազության պահանջը և նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու համար, որը մեղադրվում է իր իրավասությունների գերազանցման մեջ, խափանման միջոց է ընտրել ձերբակալությունը:
Հեռակա կարգով ձերբակալվել են նաև արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին և պաշտպանության նախկին նախարար Դավիդ Կեզերաշվիլին:
Սաակաշվիլին, մի քանի նախարարների հետ մեկտեղ, Վրաստանի քրեական օրենսգրքի 333 հոդվածով մեղադրվում է պաշտոնեական իրավասությունները գերազանցելու մեջ:
Այդ հոդվածով մեղադրյալներին սպառնում է 5-8 տարի ազատազրկում:
Փաստաբաններն արդեն հայտարարել են իրենց պաշտպանյալների հեռակա ձերբակալության դեմ վերաքննիչ դատարան բողոք ներկայացնելու իրենց մտադրության մասին. տեղեկացնում է BBC-ն: