Հոլանդացի մասնագետ Գուս Հիդինկը որպես Հոլանդիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ, իր առաջին հարցազրույցն է տվել.
«Պետք չէ մեծ փոփոխություններ սպասել Հոլանդիայի հավաքականում: Ռոբին վան Պերսին, ամենայն հավանականությամբ, կմնա թիմի ավագը, իսկ Ռոբենը` նրան փոխարինողը:
Մեծ ոգևորություն եմ այժմ զգում, քանի որ որպես Հոլանդիայի հավաքականի մարզիչ սա իմ առաջին օրն է: Միայն գովասանքի է արժանի Վան Գալի գլխավորած թիմը, որը կարողացավ դառնալ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր»-, ասել է Հիդինկը: