Լեմպարդը կարող է կես մրցաշրջան անցկացնել «Մանչեսթեր Սիթի»-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիացի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը կարող է կես մրցաշրջան վարձավճարով անցկացնել «Մանչեսթեր Սիթի»-ում:

Այժմ Լեմպարդը հանդես է գալիս «Նյու Յորք Սիթի»-ում, սակայն  այս ակումբն իր առաջին հանդիպումն անցկացնելու է միայն 2015թ. և շատ հավանական է, որ իր մարզավիճակը չկորցնելու մտադրությամբ` նա հանդես գա այլ ակումբում:

Ավելի հավանական է, որ անգլիացին կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթի»-ի կազմում:  Ավելի վաղ «Նյու Յորք Սիթի»-ն նույն կերպ էր վարվել իր մյուս նորեկի՝ Դավիդ Վիլյայի հետ: Իսպանացին կես մրցաշրջան վարձավճարով հանդես կգա «Մելբուրն»-ում:




Լրահոս