
Առնվազն 40 բանվոր է զոհվել Չինաստանի արևելքում գտնվող Ցզյանսու նահանգի Կունշան քաղաքում՝ գործարանում տեղի ունեցած պայթյունից: Մի քանի տասնյակ մարդիկ վիրավորվել են. տեղեկացնում է BBC-ն:
Թե ինչն է եղել պայթյունի պատճառը, հայտնի չէ:
Ֆաբրիկայի շենքում աշխատում են փրկարար ծառայությունները: