ԱԶԱՏԵԼ ԵՆ ԳՐԱՆՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Բնապահպանության նախարարության կլիմայի վարչության պետ Արամ Գաբրիելյանին աշխատանքից հեռացրել են, եւ նրան արգելել են գրանտային ծրագրեր գրել: Բնապահպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Պեպանյանն ասաց, որ «կառավարությունում մի շարք տարածքային փոփոխություններ են կատարվել, որոշ բաժիններում կրկնվող ֆունկցիաներ կային, որոնք միավորվել են: «Միայն իրենց վարչությունը չի, ուրիշ վարչություններ էլ կան, որոնք բաժանվել են, իսկ գրանտի վերաբերյալ բացարձակապես տեղեկություն չունեմ»: Մենք փորձեցինք Արամ Գաբրիելյանից եւս հետաքրքրվել, թե ինչո՞ւ է դուրս եկել աշխատանքից: «Ուղղակի դա նենց չնչին հարց է, կառավարությունը տենց որոշել էր, որ էտ վարչության կարիքը չկա, բայց դա ոչ մի նշանակություն չունի, որովհետեւ ես ինքս էլ էի ուզում գնալ»,- պատասխանեց նա` ավելացնելով, որ գրանտների վերաբերյալ որեւէ խնդիր չի եղել: «Ես արդեն մի քանի տեղ աշխատում եմ, օրինակ Երեւանի Պետական համալսարանում` դասախոս, այնպես որ ամեն ինչ նորմալ է»,- նշեց ֆիզմաթ գիտությունների թեկնածու Արամ Գաբրիելյանը:ԲԱՅՑ ԱՐԴԵՆ ՈՒՇ ԷԵրեկ Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության քննչական խումբը դեռեւս անցած տարվա հոկտեմբերի 19-ից որոշում է կայացրել՝ գործարար Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Իրավապահները մարտի 1-ից մինչ օրս քննել, քննել են եւ միայն հիմա են հասկացել, որ չեն կարողանում իրենց կողմից հարուցված քրեական մեղադրանքները ապացուցված համարել: Հիշեցնենք, որ գործարարին ՀՔԾ-ն մեղադրում էր Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով՝ «Զանգվածային անկարգություններ կազմակերպելը»: Իբր, Սուքիասյանը 2008-ի մարտի 1-ին մարդկանց դրդել էր ապօրինությունների: ԷԼԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐWikileaks-ը կրկին բացահայտումներ է անում` այս անգամ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի գործունեության վերաբերյալ` Հայաստանի մասով: Ըստ հրապարակված տեղեկությունների, դեսպանը ԱՄՆ Պետքարտուղարությանը հայտնել է հոկտեմբերի 24-ին Սպիտակ եւ Ստեփանավան քաղաքներում տեղի ունեցած միջադեպերի մասին, որի հետեւանքով 4 մարդ է զոհվել: Նա հայտնել է նաեւ 2008թ. հոկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած քրեական «ռազբորկաների», հոլանդացի գործարարի նկատմամբ իրականացված մահափորձի, Ուկրաինայի դեսպանի բնակարանի վրա կատարված հարձակման եւ նման այլ միջադեպերի մասին: Յովանովիչի ուշադրությունից չի վրիպել նաեւ Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Կարաքեշիշյանը, որը հարձակման է ենթարկվել իր քաղաքական հակառակորդի աջակիցների կողմից: Փաստաթղթում ընդգծվում է այն փաստը, որ այդ «ռազբորկայի» ժամանակ քաղաքապետը զենք է օգտագործել, որը կրելու իրավունք, սակայն, չի ունեցել: Դեսպանը նաեւ Սերժ Սարգսյանի եղբորորդու` գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած վիճաբանության մասին է զեկուցել, որի հետեւանքով` մեկի աչքն էր դուրս եկել, մի շարք մարդիկ էլ վիրավորվել էին:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ