ՀՀ կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Ռուսաստանի Դաշնության վարչապետ եւ ընտրված նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալական հեռագիր է ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որում ասված է.”Հարգելի Տիգրան Սուրենի, Սրտանց շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ինձ հղած Ձեր ջերմ շնորհավորանքի համար: Համոզված եմ, որ Ռուսաստանի եւ Հայաստանի բազմակողմ ու փոխշահավետ հարաբերությունները, հիմնված ռազմավարական գործընկերության սկզբունքների վրա, հետագայում եւս կշարունակեն դինամիկ զարգանալ ի բարօրություն մեր երկու ժողովուրդների եւ ի շահ Անդրկովկասում անվտանգության ու կայունության ամրապնդման: Հարգարժան Տիգրան Սուրենի, սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն եւ նորանոր հաջողություններ”:
ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ