Իսրայելի բանակը եւ ոստիկանությունը անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկել այսօր սպասվող զանվածային պաղեստինամետ ակցիայի կապակցությամփ, որը տեղի կունենա այսպես կոչված “Երթ Երուսաղեմից” ակցիայի շրջանակներում: Ինչպես գրում է ITAR-TASS-ը, երթի կազմակերպիչները պատրաստվում են բազմահազարանոց ցույցեր անցկացնել Իսրայելի եւ հարեւան երկրների սահմանների մոտ, Գազայի հատվածում եւ Հորդանան գետի Արեւմտյան ափին: Երկրի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի կարգադրութամբ պաղեստինյան տարածքներում մտցվել է մեկուսացման ռեժիմ: Տեղի ռադիոկայաններից մեկի փոխանցմամբ՝ բանակը հրաման է ստացել պատրաստ լինել դեպքերի ցանկացած զարգացման, միաժամանակ նրանց կարգադրել են զերծ մնալ սադրանքներից: Իր կողմից ոստիկանությունը Երուսաղեմում և մերձակա շրջաններում լրացուցիչ տեղակայել է ավելի քան 1000 իրավապահների: Բացի այդ, Տաճարի լեռան մուտքը փակ է 40 տարեկանից ցածր տղամարդկանց և իսրայելական անձնագիր չունեցողների համար: Այսօրվա երթի կազմակերպիչները խոստանում են, որ ցույցը կկրի խաղաղ բնույթ
Իսրայելում կանցկացվի պաղեստինցիների Երթ Երուսաղեմից ակցիան
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ